Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն Բեռլինում հանդիպել է «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցության գլխավոր քարտուղար Ախիմ Պոստին: Հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և համագործակցության հետագա ծրագրերի մասին հարցեր:
«Շատ կարևոր հանդիպումներ եմ ունեցել: Հանդիպել եմ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցին: Հանդիպել եմ նաև Ախիմ Պոստին, ում հետ կոնկրետ համաձայնություններ ենք ձեռք բերել»,- հայտարարել է Կոբախիձեն:
Ախիմ Պոստի հետ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամ Մամուկա Մդինարաձեն, Դիմիտրի Ցքիտիշվիլին ու Խորհրդարանի խոսնակի գրասենյակի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն: