
«Մենք ունենք մեր ներքին հետազոտությունները, որոնք տալիս են ճշգրիտ կանխատեսումներ անելու հնարավորություն, ինչպես ընտրությունների, այնպես էլ այլ իրադարձությունների մասին»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով NDI ՝ ազգային ժողովրդավարան ինստիտուտի կողմից հրապարակած հետազոտության արդյունքներին:
Հարցին՝ համընկնո՞ւմ են, թե ոչ իշխող խմբի ներքին հետազոտության արդյունքները NDI-ի հետազոտության արդյունքներին, Իրակլի Կոբախիձեն պատասխանել է, որ այս ժամանակահատվածում նրանք ներքին հետազոտություն չեն անցկացրել, ուստի անհնար է որեւէ համեմատություն անելը։