«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վրաստանցի մի խումբ ուսանողներ են ծեծի ենթարկվել։ Առճակատումը սկսվել է ուսանողական հանրակացարանի պահակի և ուսանողներից մեկի միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո, որն այնուհետև կռվի է վերածվել: Նրանց միացել են նաև վրաստանցի այլ ուսանողներ: Ավելի ուշ ուսանողները հայտարարել են, որ պահակը ոստիկանություն է կանչել և զանգին արձագանքած իրավապահները ծեծի են ենթարկել ուսանողներին: Նանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
Վրաստանցի ուսանողները հայտարարել են, որ սա առաջին դեպքն է, երբ ոստիկանները նման ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել։