Կիևում գողության կասկածանքով ձերբակալվել են Վրաստանի 5 քաղաքացիներ

Ըստ Ուկրաինայի ոստիկանության և դատախազության տեղեկատվության, Կիևում գողության և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վրաստանի 5 քաղաքացիներ:

Հետաքննության տվյալներով Կիևի Ստեփան Բանդերայի փողոցի վրա գտնվող ավտոսրահի մոտ 2017 թվականի նոյեմբերի 14-ին չարագործները հետևել են մեքենա գնել պատրաստվող տղամարդուն և կնոջը, բռնություն գործադրելով նրանցից խլել են պայուսակը, որտեղ եղել է 3,5 միլիոն գրիվնյա (ավելի քան 131 հազար ԱՄՆ դոլար):

Մեղադրյալներին հաջողվել է բռնել մի քանի ժամ հետո: Նրանցից առգրավվել է 4 ատրճանակ, մեծ քանակությամբ փամփուշտ, ձեռնոցներ, ապակիներ ջարդելու գործիքներ և 140 հազար գրիվնյա (ավելի քան 5 հազար դոլար), ինչպես նաև առերևույթ թմրամիջոցներ հիշեցնող նյութեր: Կատարվում է հետաքննություն:

 

Թողնել պատասխան