Կիևի շրջանային դատարանը Ուկրաինայի Ռադայի նախկին պատգամավոր, օդաչու Նադեժդա Սավչենկոյի նախնական կալանքի ժամկետը երկարացրել է մինչև հոկտեմբերի 30-ը: Այս մասին հաղորդում են Ուկրաինայի ԶԼՄ-ները:
Սավչենկոյի նախնական կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 7-ին: Նա կալանքի տակ է գտնվում 2018 թվականի մարտի 22-ից։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե Սավչենկոն պատրաստվում էր նռնակներով երկու դահլիճ պայթեցնել՝ կրակ բացելով հատկապես պատգամավորների ուղղությամբ։
Նշենք նաև, որ մարտի 24-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ հատուկ ծառայությունների կողմից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ուկրաինացի պատգամավոր, օդաչու Նադեժդա Սավչենկոյի մասին նոր բացահայտումները ներառվելու են հատուկ ծառայությունների դասագրքերում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Ռոստովի երկրամասի դատարանը ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել էր 22 տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան երկու ռուս լրագրողների սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների սպանության փորձի և ՌԴ սահմանը ապօրինի հատելու մեջ: Սակայն 2016 թվականի մայիսի 25-ին նրան փոխանակել են Դոնբասում ձերբակալված ռուս 2 զինծառայողի հետ: