ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Կիզիլաջլո գյուղի միջադեպի վերաբերյալ

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Կիզիլաջլո գյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․«2017 թվականի հոկտեմբերի 19-ի ուշ գիշերը Մառնեուլիի շրջանի Կիզիլաջլո գյուղում «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի ուղղությամբ ինքնաձիգով կրակ է բացել, ինչի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել 4 անձ: Վիրավորները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

22491939_1219491391486191_8207058681335237799_nՏեղի ունեցածի առիթով ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է առողջությանը կանխամտածված վնասվածք հասցնել:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին այցելել է Կիզիլաջլո գյուղ՝ անձամբ ծանոթանալու դեպքի մանրամասներին և վիրավորվածների առողջական վիճակին»:

Նշված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «interpressnews.ge»-ն:

 

Թողնել պատասխան