Կիեւում Սաակաշվիլիի աջակիցները երթ են անցկացրել

Կիեւում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի իմպիչմենտի պահանջով երթ է անցկացվել: Ակցիային մասնակցել են ոչ միայն Վրաստանի երրորդ նախագահ, ուկրաինական ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, այլեւ այլ ընդդիմադիր ուժերի աջակիցները:

Շեվչենկոյի անվան հրապարակում հավաքված խումբը դժգոհություն է հայտնել` Սաակաշվիլիի երկրից արտաքսելու հետ կապված եւ պահանջել իշխանության հրաժարականը:

Երթի պատճառով Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի փողոցում դադարեցվել է երթևեկությունը, ինչպես նաեւ որոշ ժամանակով Կիևի մետրոյի մի քանի կայարան դադարեցրել է աշխատանքը:

Ընդդիմադիր ուժերը գտնում են, որ մետրոն իշխանությունների պահանջով է   է  դադարեցրել ուղևորների սպասարկումը, որպեսզի հնարավորինս քիչ մարդ կարողանա մասնակցելլ ակցիային:

Այդ պատճառով Սաակաշվիլիի կողմնակիցների կազմակերպած ակցիան մեկնարկել է ուշացումով:

 

Թողնել պատասխան