ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլի մասնակցությունը կազմել է 33,24%

Քութայիսիի քաղաքապետի, ինչպես նաև Մարթվելի, Բորջոմի, Օզուրգեթի, Խաշուրի և Կազբեգի շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում 33,24% մասնակցություն է գրանցվել:

Այս մասին հայտնել է ԿԸ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն:

Հիշեցնենք՝ երկրորդ փուլ են անցնել այն թեկնածուները, ովքեր հոկտեմբերի 21-ին ընտրությունների առաջին փուլի արդյունքում 50 %-ից պակաս ձայն էին հավաքել: Ըստ ԿԸՀ-ի, երկրորդ փուլը բոլոր համայնքներում անցել է խաղաղ միջավայրում: Հանձնաժողով ընդհանուր 25 դիմում-բողոք է ներկայացվել, որոնց մեծ մասը գործընթացային խախտումների մասով են: Ընտրողների առավել բարձր մակարդակի մասնակցություն է գրանցվել Օզուրգեթիում՝ 56,7%: Ակտիվությամբ երկրորդ տեղում Կազբեգին է՝ 52,95%: Բորջոմիում` 52,89%, Մարթվելիում՝ 38,49%, Խաշուրիում՝ 34,66%:

Ամենացածր ցուցանիշը Քութայիսիում է՝ 17,98%:

Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների հրապարակած արդյունքները ԿԸՀ-ն փուլ առ փուլ հրապարակելու է http://www.results.cec.gov.ge/ պաշտոնական էջում:

 

Թողնել պատասխան