Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն հոկտեմբերի 21-ին Թբիլիսիում անցկացված քաղաքապետի ընտրություններում` փոքր` ընդամենը 1%-ի առավելությամբ հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն՝ ստանալով ընտրողների ձայների 51,06 տոկոսը։
Երկրորդ տեղում անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին է, ով` ըստ ԿԸՀ-ի, ընտրողների քվեների 17,46 տոկոսին է արժանացել: Երրորդ հորիզոնականում է Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Զաալ Ուդումաշվիլին` 16,53 տոկոսով:
Մյուս թեկնածուները ստացել են․
էլենե Խոշտարիա-«Եվրոպական Վրաստան»-7,13 տոկոս
Իրմա Ինաշվիլի-«Հայրենասերների դաշինք»- 3,02 տոկոս
Գիորգի Վաշաձե-«Նոր Վրաստան» 1,9 տոկոս
Կախա Կուկավա-«Ազատ Վրաստան»-1,26 տոկոս
Գիորգի Գուգավա-«Շալվա Նաթելաշվիլի, Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»-0,96 տոկոս
Դավիթ Շուկակիձե-«Ազգային դեմոկրատական շարժում»-0.05%
Գիորգի Լիլուաշվիլի-«Վրաստան»-0.09 տոկոս
Նիկոլոզ Սանեբլիդզե-«Ավանդապաշտներ»-0,05 տոկոս
Թենգիզ Շերգելաշվիլին-«Կառուցման շարժում»-0,25 տոկոս
Նշված արդյունքները վերաբերում են ԿԸՀ-ի կողմից հաշվարկված 737 տեղամասերի ձայներին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն՝ 2017-ի ՏԻՄ ընտրություններում մասնակցության առավելագույն բարձր մակարդակ է գրանցվել Վրաստանի Ռաճա-Լեչխումի շրջանում՝ 60.2 տոկոս, ամենացածրը՝ Շիդա Քարթլիում՝ 40.7 տոկոս: Թբիլիսիում իրենց քաղաքացիական պարտքն են կատարել ընտրողների 43.4 տոկոսը: