«Ուժը միասնության մեջ է» շարժման ընտրական քարոզարշավի ղեկավար Գիորգի Վաշաձեն հայտարարում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է համընդհանուր կեղծումների: Վերջինս այս հայտարարությունն արել է, երբ ԿԸՀ-ն արգելել է ընտրական հանձնաժողովներին շփվել անկախ դիտորդների հետ։
Վաշաձեն կոչ է անում ԿԸՀ-ի ղեկավարին փոխել որոշումը։
«ԿԸՀ-ն շարունակում է համընդհանուր կեղծիքների մեխանիզմներ մշակել։ Ես երկու փաստաթուղթ ունեմ, մեկը՝ 2017 թվականին ընտրական հանձնաժողովների, մյուսը` 2018 թվականին ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշման` նույնպես ընտրական հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ: Այս երկու փաստաթղթերի միջև մեկ տարբերություն կա․ 2017 թվականին ընտրական հանժնաժողովը կարող էր հարցազրույցի կանչել, իսկ 2018 թվականին այս հոդվածը վերացավ: Ինչու՞ են այդպես արել: Օրեր առաջ հայտնաբերեցինք, որ հանձաժողովի 73 անդամներից 63-ին նշանակել են մեկ սկզբունքով` պետական անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների կանանց, «Վրացական երազանք»-ի չինովնիկներին և շտաբի ակտիվիստներին ու ԿԸՀ-ի անդամներին: Հիմա նաև ցանկանում են, որ հարցազրույցի իրավունքը վերցնեն մեզնից: Ցավոք, Ժվանիան ԿԸՀ-ն դարձրել է «Վրացական երազանք»-ի շտաբ: Նրա խնդիրն է` այնպես ձևավորել ԿԸՀ-ն, որ կեղծիքների մեխանիզմ ստեղծվի: Կոչ եմ անում` փոխել այս որոշումը»,- հայտարարել է Վաշաձեն: