
Վրաստանում հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին ընդառաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրման գործընթացն ավարտվել է: Այս մասին հայտնի է դարձել կենտրոնական ընտրական հանձնաժողովում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, նշվել է նաև, որ տեղամասային հանձնաժողովների ընտրությունը տեղի կունենա օրենքին համապատասխան:
«Ընդհանուր առմամբ ստացել ենք 28 666 մասնակցության հայտ: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ընտրման գործընթացը համապատասխան ընտրատարածքներում տեղի կունենա սեպտեմբերի 1-5 ընկած ժամանակահատվածում»,- հայտարարել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն: