
Վրաստանի կողմից զոհվածների հարազատներին և մերձավորներին արդեն ցավակցել են նախագահը, փոխվարչապետ, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով նախարար Զուրաբ Աբաշիձեն և այլ բարձրաստիճան այրեր:
Կեմերովո ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղի ունեցածը բնութագրել է որպես հանցավոր անփութություն և ամենաթողություն:
Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը հայտարարել է, որ Կուզբասի իշխանությունները զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին կհատկացնի 1 միլիոն ռուբլի, ինչպես նաև առաջարկել է «Զիմնայա Վիշնյա» առևտրի կենտրոնի սեփականատերերին վարվել նույն կերպ:
Այս գործով ձերբակալվել է 4 մարդ, այդ թվում և առևտրի կենտրոնի կառավարիչը: Ռուսական կողմին ցավակցել են Գերմանիայի և Ավստրիայի կանցլերներ Անգելա Մերկելն ու Սեբաստիան Կուրցը, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները:
Ընդհանուր առմամբ հրդեհի չեզոքացմանը մասնակցել է 660 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 64 մարդ, սակայն ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը մի քանի անգամ ավելի է։