Վրաստանում կեղծ թղթադրամների իրացման կասկածանքով իրավապահները 2 քաղաքացու են ձերբակալել:
Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները իրացրել են ավելի քան տասը 100 լարիանոց կեղծ թղթադրամ: Քննչական ծառայությունը որպեզ ապացույց կեղծ թղթադրամները առգրավվել է:
Գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հատկանիշներով, այն նախատեսում է ազատազրկում՝ 7-ից մինչև 10 տարի ժամկետով: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: