Վրաստանի կրթության և գիտության արդեն նախկին նախարար Ալեքսանդրե Ջեջելավան գործունեությունը պատրաստում է շարունակել մասնավոր հատվածում, ինչպես նաև ցանկանում է ուսումը շարունակել ԱՄՆ-ում:
Կրթության և գիտության նախարարի պաշտոնից ազտվելուց հետո Ջեջելավան հայտարարել է, որ զբաղվելու է այն գործով, որով զբաղվում էր մինչ նախարար նշանակվելը։ Նա ասել է, որ բացի այդ, ավելի շատ ժամանակ կհատկացնի գիտության դոկտորի աստիճան ստանալու աշխատանքներին:
«Կանեմ այն, ինչ անում է՝ կշարունակեմ կրթական գործունեությունս: Դասավանդում էի մի քանի համալսարանում և վերապատրաստման դասընթացներ էին իրականացնում, աշխատում է հասարակական և մասնավոր սեկտորում: Բացի դրանից, պատրաստվում եմ ուսումս շարունակել: Պատրաստվում եմ ԱՄՆ մեկնել՝ դոկտորայինս շարունակելու համար»,- հայտարարել է նախկին նախարարը: