ԿԳՆ-ում ծրագրում են դպրոցի եւ ծնողի միջեւ պայմանագիր կնքել

Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին խորհրդարանի սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նիստին հայտնել է, որ մտածում են ծնողի եւ դպրոցի միջեւ պայմանագիր կնքելու մասին:

«Ընտանիքների հետ կապի լուրջ խնդիր կա, ուստի մտածում ենք ծնողի եւ դպրոցի միջեւ պայմանագիր կնքելու մասին: Այստեղ հոգեբանական հարց էլ կա, ծնողը կիմանա, որ որոշակի խնդիր ունենալու դեպքում, պետք է այդ մասին տեղեկացնի դպրոցին եւ հակառակը»,- նշել է Չխենկելին:

Թողնել պատասխան