Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան տրամվայների երթևեկության վերականգնումը ողջունելի առաջարկ է համարում։
Թբիլիսիի զարգացման ծրագրի վրա աշխատող խմբի առաջարկն է, «ինչը` ողջունելի է»:
«Մենք, անշուշտ, ողջունում ենք տրամվայների երթևեկության վերականգնման մասին Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագրի խմբի առաջարկը։ Սա բավականին ժամանակատար, ներդրումներ պահանջող ձեռնարկ է, որը քննարկման կդրվի ապագայում: Կգա ժամանակը, երբ տրամվայների երթևեկությունը վերականգնելու ծրագիրը արդիական կդառնա»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան:
Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել շուրջ 130 միլիոն եվրո, «այդ պատճառով մենք հավանաբար 2-3 տարի հետո կսկսենք ծրագրի քննարկումը»։