Կատարի խոշորագույն կազմակերպություններից մեկը` Alfardan Group-ը, հետաքրքրված է Վրաստանում ներդրումներով: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կազմակերպպության գլխավոր գործադիր տնօրեն Օմար Հուսեյինը: Alfardan Group-ին հետաքրքրում է Վրաստանի զբոսաշրջության ոլորտը և արդյունաբերական գոտին:
Հանդիպմանը խոսվել է առանձին ներդրումային ծրագրերի մասին, որոնք հնարավոր է վերոնշյալ կազմակերպությունն իրականացնի Վրաստանում: Alfardan Group-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Վրաստանն իրենց համար կարևոր գործընկեր է և կոնկրետ ծրագրերի վերաբերյալ վրացական կողմի հետ կշարունակեն համագործակցել: