
Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին խորհրդարանում՝ բյուջեյի քննարկամ ժամանակ, հայտարարել է, որ կառավարությունը ուշադրություն է սևեռելու լեռնային զբոսաշրջությանը: Նա խոսել է ժամանակակից զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու կարևորության մասին, ինչը պետք է ավելացնի ինչպես զբոսաշրջիկների հոսքը, այնպես էլ՝ եկամուտները: Նախարարը խոսել է նաև այնպիսի զբոսաշրջային ծրագրերի մասին, ինչպիսիք են Գուդաուրիում արհեստական լիճը, բիաթլոնի դահլիճը և այլն:
«Կառավարությունը կշարունակի ներդրումներ իրականացնել զբոսաշրջությանը խթանող ենթակառուցվածքներում, որպեսզի Վրաստանը գրավիչ դառնա ինչպես արտասահմանցու, այնպես էլ տեղական զբոսաշրջիկների համար»,- հայտարարել է Քումսիշվիլին: