
Թբիլիսիում, Վրաստանի կառավարության շենքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելության պաշտոնական արարողությունը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հյուրընկալել է հայ գործընկերոջը. հնչել են Հայաստանի և Վրաստանի օրհներգերը: Վարչապետները ներկայացրել են իրենց պատվիրակություններին:
Այս պահին Գիորգի Կվիրիկաշվիլին և Նիկոլ Փաշինյանը դեմառդեմ հանդիպում են անցկացնում: Ավելի ուշ բանակցություններ կտարվեն՝ Վրաստանի և Հայաստանի նախարարների մասնակցությամբ:
Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնական այցով Վրաստանում է՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: