Վրաստանի նոր կառավարությունը կձևավորվի ընթացիկ շաբաթվա ընթացքում: Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, այսօրվա բյուրոյի նիստում կհաստատվի կառավարության կազմի քննարկման ժամանակացույցը:
Կոբախիձեն վստահեցրել է, որ այս շաբաթ ամբողջովին կավարտվի կառավարության ձևավորման գործընթացը:
Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնը թափուր է մնացել, երբ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց: Իշխող «Վրացական երազանք»-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն Վրաստանի խորհրդարանին կներկայացնի կառավարության նոր կազմը: