
Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները կաշառք տալու պահին ձերբակալել են Ռուսթավի քաղաքի մի բնակչի: Վրաստանի գլխավոր դատախազության փոխանցմամբ, հետաքննությունը պարզել է, որ վերջինս փորձել է յուրացնել Գարդաբանիով (Քվեմո Քարթլիի շրջան) անցնող ոռոգման գծի համար նախատեսված խողովակները:
Այս նպատակով նա Քվեմո Քարթլիի ոստիկանության Գարդաբանիի Գաչիանիի բաժանմունքի ղեկավարին առաջարկել է 20 հազար լարի (մոտ 8 հազար դոլար ), սակայն գումարը փոխանցելու պահին ձերբակալվել է:
Տեղի ունեցածի փաստով գործ է հարուցել, մեղավորին սպառնում է 4-7 տարի ազատազրկում: