Կանանց ձայնը պետք է լսելի լինի. քայլերթ Կիևում

2Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կանանց զորակցության ցույց-քայլերթ է կազմակերպվել: «Կանանց ձայնը պետք է լսելի լինի», «Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են», «Նորաձևությունն ու խոհանոցը ազատություն չեն» և այլ կարգախոսներով մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ Ուկրաինայի Միխայլովսկի հրապարակից շարժվեցին դեպի Կիևի քաղաքային խորհրդի հարակից տարածք:

18Ցույցի կազմակերպիչ Insight կազմակերպության ղեկավար Ելենա Շևչենկոն Ալիքի հետ զրույցում նշեց, որ ցույցի նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել կանանց իրավունքների հաճախակի ոտնահարման մասին.

«Ուկրաինայում չեն պակասում ընտանեկան բռնության և խտրականության դեպքերը: Մի շարք կարծրատիպերի և սեքսիստական վերաբերմունքի պատճառով կանայք շատ հազվադեպ են հայտնվում քաղաքական դաշտում:  19Մենք դեմ ենք հանդես գալիս նաև հեռուստատեսությամբ կանանց որպես սեռական հարաբերությունների առարկա ներկայացնելուն: Այս ամենի հետ մեկտեղ Ուկրաինայի կողմից դեռևս չի վավերացվել Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» (հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա, խմբ․), ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը»:

22Ցուցարարների շարքում էին նաև «Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչները: Քաղաքական ուժի գործադիր քարտուղարի խոսքով, իրենք խուսափել են ներկայանալ կուսակցության դրոշով, որպեսզի չքաղաքականացնեն ցույցը.

«Մենք միշտ Ուկրաինայի հասարակության եվրոպականացման կողմնակիցն ենք եղել և միշտ աջակցել ենք նման նախաձեռնություններին: Քաջ գիտակցում ենք, որ նման ցույցերը հեռանկարային են, և դրանց արդյունքը միանգամից շոշափելի չէ: Ուրախությամբ կարող եմ  նշել, որ  նման ցույցերը գնալով 11լայն տարածում են ստանում, և մարդիկ չեն վախենում հայտնել իրենց կարծիքն ու պայքարել իրենց իրավունքների համար»:

Ցույցին իրենց զորակցությունն էին հայտնում նաև այլ երկրների քաղաքացիներ: Վրաստանից Ուկրաինա ժամանած ուսանողուհի Մարիամ Խիզանաշվիլիի կարծիքով ցույցին պետք է մասնակցեն բոլորը՝ անկախ21 սեռից, քանի որ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է.

«Կանանց միջազգային օրվան նվիրված քայլերթեր են կազմակերպվում գրեթե բոլոր երկրներում: Ցույցի հիմնական ուղերձը ազատությունը, հավասարությունն ու զորակցությունն է: Այս պահին ֆիզիկապես Վրաստանում չեմ, այդ իսկ պատճառով մասնակցում եմ այստեղ՝ Կիևում»:

 

7

23

15

17

 

6

 

9

8

Թողնել պատասխան