Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Կովկասյան համալսարանի նորոգված շենք և հանդիպել ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։
Նշվում է, որ Կալաձեն զրուցել է ուսանողների հետ մարտահրավերների և առաջնահերթությունների մասին՝ պատասխանելով նրանց հարցերին: Ըստ քաղաքապետի՝ համալսարանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ենթակառուցվածքներով. բոլոր պայմանները նախատեսված են երիտասարդների՝ որակյալ կրթություն ստանալու համար:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կովկասյան համալսարանի ղեկավարներին: Մոտ 4000 ուսանողներ հնարավորություն կունենան կրթություն ստանալ հաճելի միջավայրում», — ասել է Կալաձեն:
Բարձրագույն ուսումնական հաստատությունում գործում են 10-ը՝ բիզնեսի, իրավագիտության, ժուռնալիստիկայի, տեխնոլոգիաների, պետական կառավարման, հումանիտար և հասարակական գիտությունների, զբոսաշրջության, բժշկության և առողջապահության կառավարման, ինչպես նաև ժամանակակից կինոյի և տնտեսագիտության ֆակուլտետներ:
Կախա Կալաձեի հետ միասին համալսարան են այցելել նաև փոխքաղաքապետ Մայա Բիթաձեն, Չուղուրեթիի նահանգապետ Զուրաբ Չիկվիլաձեն և Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Ռիմա Բերաձեն:
Նշենք, որ Կովկասյան համալսարանը գործում է Թբիլիսիի հայկական Ներսիսյան դպրոցի շենքում։