Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն գնահատել է գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիայի գործունեությունը: Նրա խոսքով, Նարմանիային շատ վատ «ժառանգություն» էր մնացել: «Ստեղծված իրավիճակում Նարմանիան արել է հնարավոր առավելագույնը»,-ասել է Կալաձեն:
«Դաթոյին (Դավիթ Նարմանիային) շատ վատ «ժառանգություն» էր մնացել, այդ պայմաններում շատ դժվար էր իրականացնել բարեփոխումներ: Այնուամենայնիվ իրականացրած ծրագրերը բավականին ուշագրավ են: Իհարկե, կան բազում խնդիրներ, մենք այդ մասին խոսել ենք նաև նախընտրական շրջանում: Պարզապես անհնար էր 3 տարվա մեջ լուծել 20-25 տարվա ընթացքում կուտակված խնդիրները: Այժմ մենք լի ենք էներգիայով և պատրաստակամությամբ՝ մայրաքաղաքի ու նրա բնակիչների բարեկեցության համար իրականացնելու տարբեր ծրագրեր»,- ասել է Կալաձեն։ Փոխանցում է «News.ge»-ն: