
Բոլնիսիի շրջանի Կազրեթի ավանում սպանություն է տեղի ունեցել: Երկու տղամարդ վիճել են, որից հետո 54-ամյա տղամարդը հրազենով կրակել է 55-ամյա տղամարդու վրա: Կրակոցի հետևանքով վերջինս մահացել է:
Քվեմո (Ներքին) Քարթլիի ոստիկանության բաժնի աշխատակիցները՝ օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1963 թ. ծնված Գ.Գ.-ին սպանության, հրազեն ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: