Եվրոպայում վերջնականապես արգելել են մենթոլ պարունակող ծխախոտները: Լյուքսեմբուրգում Եվրոպայի բարձրագույն դատարանն ուժի մեջ է թողել ծխախոտային արտադրանքի մասին օրենսդրությունը, հաղորդում է «5-րդ ալիքը»:
Որոշումը փորձել են վիճարկել ծխախոտ արտադրող մի քանի ընկերություններ: Բացի մենթոլով ծխախոտի արգելքից, ընդունվել է նաև տուփերի ստանդարտավորման որոշում` առանց գրավիչ, գույնզգույն գրառումների: Արգելվում է նաև էլեկտրոնային ծխախոտի գովազդը, իսկ դրանցում նիկոտինի պարունակությունը չպետք է գերազանցի 20 գրամը:
Օրենքը կգործի արդեն մայիսի 20-ից, ընդ որում, ինչպես «Routers»-ն է հաղորդել, ծխախոտ արտադրողները վիճարկում են Մեծ Բրիտանիայի նոր օրենքը, որը նրանց ստիպում է ծխախոտ արտադրել` առանց տեսակը նշելու: Այս փաստաթուղթը ևս մայիսից ուժի մեջ կմտնի:
Հիշեցնենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների` ամեն տարի ծխելու հետևանքով աշխարհում մահանում է 6 միլիոն մարդ: Հայտնի է, որ աշխարհի բոլոր շրջաններից Եվրոպայում ալկոհոլի և ծխախոտի օգտագործման մակարդակը ամենաբարձրն է: Բնակչության 30 տոկոսը ծխախոտային կախվածություն ունի` ամենից շատ Ռուսաստանում, Հունաստանում և Վրաստանում: