Ծառայողական մեքենայից՝ տաքսի

 

Թինա Խիդաշելին, որ օրերս լքեց  Պաշտպանության նախարարի պաշտոնը, չի օգտվում նաև աշխատանքային մեքենայից: Այժմ նա քաղաքում տեղաշարժվում է տաքսիներով և ահա թե ինչ է գրել այդ առումով ֆեյսբուքի իր էջում:

«Թբիլիսյան տաքսի.

Արդեն 4 օր է` քաղաքում  տեղաշարժվում եմ  տաքսիով: Երբեմն օրվա մեջ  անհրաժեշտություն է լինում այն  փոխել 7-8 անգամ: Բացի նրանից, որ շատ ծանրաբեռնված եմ,  վարորդներն էլ հրաժարվում են գումար վերցել.  փոխհարգանքն ու վեճն անպակաս է:  Կա ևս մեկ առավելություն` ոչ NDI-ի, ոչ էլ այլ թանկարժեք հետազոտության կարիք չկա:

Սիրում եմ իմ քաղաքը, մեծ սիրտ ունեցող, ամենաանկեղծ, ամենահավատարիմ ու ամենաջերմ քաղաքը…»,-գրել է Խիդաշելին:

Հիշեցնենք, որ «Հանրապետական»  կուսակցության անդամ Թինա Խիդաշելին օրերս է լքել Պաշտպանության նախարարի պաշտոնը և  զբաղված է նախընտրական արշավով:

Թողնել պատասխան