Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերով վարչությունը դեկտեմբերի 26-ին քննարկել և որոշում է ընդունել՝ գրանցել լրացուցիչ 3 խմբակցություն:Դրանց թվում են «Վրացական երազանք — Պահպանողականներ», «Վրացական երազանք- Սոցիալ դեմոկրատներ» և «Վրացական երազանք — հանուն շրջանների զարգացման» խմակցությունները: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:
Յուրաքանչյուր խմբակցությունը 6 ներկայացուցիչ կունենա:
Ընդհանուր հաշվով՝ «Վրացական երազանքը» օրենսդիր մարմնում կունենա 5 խմբակցություն, «Միացյալ Ազգային շարժումը»՝ 2, իսկ «Հայրենասերների դաշինքը» խորհրդարանում կներկայանա մեկ խմբակցությամբ: