Վրաստանի խորհրդարանը 85 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է «Ծխախոտի մասին» օրենքը:
Այն խորհրդարանը հավանության է արժանացրել 3 ընթերցմամբ, հետևաբար նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար:
2018 թվականից ծխել կթույլատրվի միայն որոշ վայրերում: Բացի դրանից, կարգելվեն ծխախոտի գովազդները: Ըստ օրենքի՝ մանրածախ խանութներում կարգելվի ծխախոտը ցուցափեղկին դնել:
Օրինագծի նախաձեռնողը մեծամասնության անդամ Գուգուլի Մաղարաձեն է: