Խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձել է Զուրաբիշվիլիի հայտարարությանը

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիին անդրադառնալով նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբաշվիլիի մեծ աղմուկ հանած հայտարարությանը, ասել է․ «Զուրաբիշվիլիի հայտարարությունը մեկնաբանելը մեր կողմից ճիշտ կլինի այն դեպքում, եթե մենք աջակցենք նրան որպես նախագահի թեկնածու: Իրականում չեմ կիսում նրա կարծիքը: Հակառակը, հաստատում եմ լրագրողների հանդեպ հարգանքս»։

Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին երեկ լրագրողներին վիրավորել էր՝ ասելով․ «Ուղեղներդ մի քիչ աշխատեցրեք․ ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ»:

Հավելենք, որ Զուրաբիշվիլին ավելի վաղ ասել էր, որ ընտրվելու դեպքում կհրաժարվի աշխատել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառուցած նստավայրում։

 

Թողնել պատասխան