Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հանդիպել է Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանի հետ: Խորհրդարանի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ կողմերը խոսել են Վրաստանում տեղի ունեցող գործընթացների, երկրի առջև կանգնած մարտահրավերների և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Վոլսկիի խոսքով՝ անդրադարձ է եղել այսօր հասարակությանը հուզող բոլոր ակտուալ խնդիրներին:
«Խոսել ենք այն թեմաների մասին, որոնք այսօր ակտուալ են լրատվամիջոցներում ու հասարակության լայն շրջանակներում: Նաև խոսել ենք Եվրամիության անդամ երկրներում տիրող իրավիճակի մասին՝ ուշադրություն դարձնելով հատկապես սպասվելիք ընտրությունների թեմային: ԵՄ մի քանի երկրներում ընտրությունների տարի է, և հետաքրքիր է՝ ինչ հեռանկարներ կան Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում: Խոսել ենք նաև Վրաստանի հանդեպ Եվրոպական կառուցների վերաբերմունքի մասին․․․»,- հայտարարել է Վոլսկին: