«Մենք հարգալից վերաբերմունք ունենք եվրոպական կառույցների հանդեպ և գործում ենք եվրոպական երկրին վայել քաղաքականությամբ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին:
Վերջինս խոստովանել է, որ «Ռուսթավի 2»-ի հարցով Ստրասբուրգի դատարանի օրերս կայացրած որոշումն անսպասելի էր, նախադեպը չունեցող մի քայլ:
«Որոշման կասեցման մեխանիզմը մինչ այս չէր կիրառվել: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Ստրասբուրգի դաատարանը շատ բարձր վարկանիշ ունեցող կառույց է, որի որոշումը մենք հարգում ենք»,- նշել է Չուգոշվիլին ՝ արձագանքելով Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի հայտարարությանը, որ Եվրադատարանի որոշումը հարցականի տակ է դնում քաղաքացու սեփականության իրավունքը: