Ապրիլի 19-ի խորհրդարանի լիագումար նիստին Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին հանդես կգա տարեկան հաշվետվությամբ:
«Գոմելաուրիի ելույթը կտա մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ ընդդիմության անվերջ բողոքներին»,-Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակվաձեն: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հաշվետվություն է ներկայացնում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի առջև:
«Հաշվետվությունը, ինչպես նաև դրան հաջորդած քննարկումը, գործնական բնույթ կունենա: Այն բաց և հասանելի է յուրաքանչյուր քաղաքացու համար: Ինչ վերաբերում է հարց ու պատասխանին, այն տեղի կունենա փակ ձևաչափով»,- հայտարարել է Թալակվաձեն: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: