Վրաստանի խորհրդարան ուղարկված դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլում ներկայացված փաստաթղթում Գիորգի Մարգվելաշվիլին մի շարք առարկություններ է արել, որոնք օրենսդիր մարմինը պետք է քննարկի 15 օրվա ընթացքում:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահը լրագրողների հետ հունվարի 24-ի ճեպազրույցում հայտնել էր, որ վետո է դրել հիշյալ օրինագծի վրա։
Երկրի օրենսդիր մարմինը, եթե հաշվի առնի Մարգվելաշվիլիի առաջարկությունները, ապա այն խորհրդարանը 5 օրվա ընթացքում կուղարկի նախագահին, ով վերջնական տեսքի բերված փաստաթուղթը կարող է ստորագրել և հրապարակել 7 օրվա ընթացքում:
Խորհրդարանը, եթե չընդունի նախագահի առարկությունները, քվեարկության կդրվի դատական համակարգի բարեփոխումների օրինագծի նախնական տարբերակը:
Խորհրդարանի ղեկավարը օրենքը ստորագրելու ու հրապարակելու իրավունք կստանա, եթե նախագահը վերոնշյալ ժամկետում չհրապարակի այն։
Հիշեցնենք՝ դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլում ներկայացված օրինագիծը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերին: Այն ստորագրելու նպատակով նախագահին է ուղարկվել հունվարի 10-ին: