Վրաստանի խորհրդարանի փետրվարի 23-ի լիագումար նիստում պատգամավորները կքննարկեն ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի հետաքննության նպատակով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը:
Մուխթարլիի գործի հետաքննության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական փոքրամասնությանը: Ըստ նախաձեռնության հեղինակների, հանձնաժողովը պետք է պարզի ադրբեջանցի լրագրողի վրա հարձակման, ազատության սահմանափակման, առևանգման և սահմանն ապօրինի հատելու մասին առկա հարցերը:
Խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակվաձեն պատասխանելով հարցին, թե արդյոք մեծամասնությունը աջակցելու է նախաձեռնությանը, ասել է․ «ամեն ինչ պարզ կդառնա նիստի քննարկումների արդյունքում»:
Ի դեպ, այսօր «Եվրոպական Վրաստան» կուսակցության երիտասարդական թևը ցույց է անցկացրել Քութայիսիի խորհրդարանի առջև:
Տեղեկացնում է interpressnews.ge-ն: