Խորհրդարանը կքննարկի գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ օրինագիծ

Խորհրդարանը սկսել է գաղտնի հետախուզական գործողությունների հետ կապված սահմանադրական նախաձեռնության քննարկումը: 18 օրինագծից բաղկացած սահմանադրական փաթեթն ի սկզբանե կքննարկվի պաշտպանության եւ անվտանգության  ու մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների միավորված նիստին, որից հետո  կուսումնասիրի  նաև իրավաբանական հարցերի հանձնաժողովը:

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Սոփիո Կիլաձեն գտնում է, որ գաղտնի ձայնագրությունների հետ կապված օրինագիծը մարդու իրավունքների եւ անվտանգության միջեւ բացարձակապես պահպանում է հավասարակշռությունը:

Ինչպես ասել է Կիլաձեն լրագրողների հետ զրույցում, եթե խորհրդարանում ընթացիկ քննարկումների ժամանակ որեւէ նոր եւ էական հարց ներկայացվի, մեծամասնությունը կքննարկի այն:

«Մենք փորձել ենք, որ այս գործընթացը լինի առավելապես թափանցիկ եւ դրանում շատ մարդ  ներգրավվի: Ծրագիրը, որ մշակել ենք, շատ կարեւոր է, եւ պետք է  ընդունենք այդ տեսքով: Սա լավագույն տարբերակն է»,-  հայտարարել է Կիլաձեն:

 

 

 

Թողնել պատասխան