Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 115 ձայնով ընդունեց Սահմանադրության նոր խմբագրության մեջ փոփոխությունների նախագիծը։
Սահմանադրության փոփոխությունների երկրորդ ընթերցումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Օրենքի նախագիծը նախատեսում է հետևյալ հիմնական փոփոխությունները. վերացնել այսպես կոչված բոնուսային համակարգը։ Նոր մանդատները կբաշխվեն ըստ մեծամասնական ընտրակարգով առավել բարձր ցուցանիշ գրանցած քաղաքական ուժերի միջև:
Հաջորդ խորհրդարանական ընտրություններում, բացի կուսակցություններից, հնարավորություն կունենան մասնակցել նաև ընտրական դաշինքները:
Փոփոխություններ են կատարվել նաև կրոնի, հավատքի և խղճի ազատությանը վերաբերող 16-րդ հոդվածում։
Սահմանադրական փոփոխությունները խորհրդարան են ներկայացվել 116 պատգամավորների ստորագրությամբ: