
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը չի մասնակցելու արտահերթ նիստին, որում երրորդ ընթերցմամբ կքննարկվի Սահմանադրության նոր տարբերակը:
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Իրակլի Աբեսաձեի հայտարարության համաձայն՝ փոքրամասնությունն իր դիմադրությունն է արտահայտել առաջին ընթերցման ժամանակ, իսկ երրորդ ընթերցմանը մասնակցելու իմաստ չի տեսնում:
«Իշխող թիմը ստել է բոլորին ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս, երբ որոշեց համամասնական ընտրական համակարգին անցնել 2024թ․»,- հայտարարել է Աբեսաձեն: