Խորհրդարանական ընդդիմությունը չի սատարի նոր կառավարությանը

Վրաստանի օրենսդիրի խորհրդարանական փոքրամասնությունը չի աջակցի նոր կառավարությանը: Փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր ներկայացրել է հին նախարարների և որ նրանք, նախորդ 4 տարիներին ստեղծված խնդիրների պատասխանատուն են: Այս մասին Բաքրաձեն խոսել է «Ռուսթավի 2»-ի ուղիղ եթերում:

«Այս կառավարությանը չենք աջակցի այն պարզ պատճառով, որ լավ բան չենք ակնկալում: Սա նոր կառավարություն չէ: Սա այն խմբի շարունակությունն է, որը 4 տարի շարունակ աշխատելու փոխարեն հիմնական ոլորտներում վատթարացում արձանագրեց»,- հայտարարել է Դավիթ Բաքրաձեն, ով «հին դեմքերից կազմված նոր կառավարության» պատասխանատվությունն է համարում լարիի արժեզրկումը եւ ինչպես «Ռուսթավի 2» է փոխանցում` տնտեսական ոլորտներում առկա խնդիրները:

irmainashvili-cr-739x428
«Վրաց հայրենասերների դաշինք»-ը չի աջակցի կառավարության միայն մի քանի անդամի: Կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլիի խոսքերով, խոսքը վերաբերում է Գիգլա Ագուլաշվիլիին, Միխեիլ Գիորգաձեին և Դիմիտրի Քումսիշվիլիին: «Չենք աջակցի կառավարության մի քանի ներկայացուցչի, ինչպես օրինակ Բնապահպանության նախարար Ագուլաշվիլիին: Անտառահատում է տեղի ունենում, զանգվածային կոռուպցիա կա այս ոլորտում, ինչպես նաև նա պետք է պատասխանատվություն կրի Սագարեջոյում ընտրությունների կեղծման համար: Չենք աջակցի նաև մշակույթի նախարարին և Դիմիտի Քումսիշվիլիին»,- Իրմա Ինաշվիլիի խոսքերն է մեջբերում «Frontnews» պարբերականը: Ինաշվիլին նաև հավելել է, որ Կառավարության համար «Վրաց հայրենասերների մություն»-ը պատասխանատվություն չի ստանձնի:

Թողնել պատասխան