2018 թվականի փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, կազմակերպվում է այցելություն Թբիլիսիի Խոջիվանքի Մեծաց մեծերի պանթեոն և ծաղիկների խոնարհում Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին:
Կկատարվի հոգեհանգստյան կարգ:
Այնուհետև տեղի կունենա երջանկահիշատակ Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ վիրահայության շրջանում սկիզբ դրված և ավանդական դարձած միմյանց գրքեր նվիրելու արարողությունը:Վիրահայոց թեմի «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնները և «Կամուրջ» գրական-հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում են բոլորին:
Սկիզբը՝ժամը 11:00-ին:
Տեղեկատվությունը` Հայարտան ֆեյսբուքյան էջից