Խելվաչաուրիում ինքն իր վրա կրակած 17-ամյա երիտասարդի հարազատները գտնում են, որ նման քայլի է դիմել ինտերնետային խաղի պատճառով: Interpressnews-i հետ զրույցում երիտասարդի հարազատները ասել են, որ նա մշտապես «կապույտ վիշապ» կոչվող խաղն էր խաղում:
«Գիտենք, որ «կապույտ վիշապ» էր խաղում: Կարծում ենք, որ տեղի ունեցածը կապված է հենց այդ խաղի հետ»,- ասել են բարեկամները:
17-ամյա երիտասարդը որսորդական հրացանից վնասվածքներ է ստացել հատկապես դեմքի շրջանում: Նա այժմ գտնվում է Խելվաչաուրիի «Մեդիանա» բժշկական կենտրոնում, ուր արդեն վիրահատության է ենթարկվել։
Հիշեցնենք՝ ինքնասպանության փորձը քրեորեն պատժվող գործողություն է: Ինքնասպանության նպատակով վնասվելու դեպքում գործ է հարուցվում Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, որոնց մեծ մասը ծանր պատիժ, ազատազրկում է ենթադրում: