Վրացական «Խարչոն» աշխարհի լավագույն 5 ձմեռային կերակրատեսակներից մեկն է:
Այս կարծիքին է բրիտանական The World Travel Guide (WTG) -ը: «Ձմռանը, երբ օդի ջերմաստիճանն իջնում է, գալիս է տաք կերակուրի ժամանակը, որը կարող է տաքացնել ոչ միայն մարմինն, այլև հոգին՝ ձմռան խիստ օրերին»,-գրում է պարբերականը:
«Խարչոն» ռեյտինգային հնգյակի երկորդ տեղում է՝ զիջում է միայն չինական ապուրին: Հոդվածագիրը բացատրում է, որ «Խարչոն» պատրաստվում է գառան մսից, բրնձից, մանր կտրտած և բոված հունական ընկույզից և սալորից:
Լավագույն ապուրներից են համարվել նաև պերուականchupe de camarones-ը, իտալաամերիկյան Detox Soup-ը, ռուսական թթու դրած բանջարեղենից պատրաստված կերակրատեսակը:
The World Travel Guide (WTG) -ը գործում է 1999 թվականից, ռեյտինգային պարբերականը անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և ֆրանսերեն պատմում է սննդի, հանգստի գոտիների, տեսարժան վայրերի, օդանավակայանների մասին: