Լրացավ Պատարկացիշվիլիի մահվան 9-րդ տարելիցը

Լրացավ Բադրի Պատարկացիշվիլիի մահվան 9-րդ տարելիցը: 2008- թվականին գործարարը 52 տարեկան հասակում սրտի  կաթվածից մահացել էր Լոնդոնում: Տարիներ շարունակ Պատարկացիշվիլին ղեկավարել է Վրաստանի գործարարների ֆեդերացիան: Նա եղել է Վրաստանի օլիմպիական հանձնաժողովի ղեկավար, ինչպես նաև  օլիմպիական հիմնադրամի հիմնադիր:

2008 թվականի նախագահական ընտրություններում Պատարկացիշվիլին առաջադրել էր իր թեկնածությունը:

Նա բազմաթիվ բարեգործական նախագծեր է հեղինակել: «Պատարկացիշվիլիի բարեգործական հիմնադրամը» օգնում էր լեյկոզով հիվանդ երեխաներին՝ հոգալով նրանց բուժման ծախսերը: Գործարարի անվան հետ է կապված նաև Ուրեկիի՝ «Հույսի քաղաքի» կառուցումը, պատմական հուշարձանների և «Մթածմինդա» այգու վերանորոգումը, Թբիլիսիի կրկեսի վերականգումը: Պատարկացիշվիլին է հիմնադրել «Իմեդի»  հեռուստաընկերությունն ու ռադիոն:

 

Թողնել պատասխան