«Իբերիա» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գասվիանիին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող ոստիկանի լիազորությունները ժանականավորապես դադարեցվել են, մինչև քննության ավարտը նա տեղափոխվել է կադրերի ռեզերվ: Հեռուստաընկերության մեկնաբանը 2 օր առաջ դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Բորժոմիի ճանապարհին անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել՝ հենց մեքենայում: Ընդ որում տղամարդկանցից մեկը խմած է եղել և սպառնացել է ատրճանակով, հայտնել թե ոստիկանության աշխատակից է և խորհուրդ է տվել պատահածի մասին լռել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ «բռնություն» և «պաշտոնական լիազորությունները խախտելը՝ զենքի գործածմամբ» հոդվածներով: Գործը քննում է Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազությունը: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Գասվիանին տվել է նաև իրեն ոստիկանի անունը՝ Միխայիլ Խուցիշվիլի: Լրագրողը չի բացառում նաև, որ միջադեպի մասնակից 2 անձը ևս կապ ունեն ոստիկանական համակարգի հետ: