
Imedinews-ի փոխանցմամբ, Լոնդոնում վիճաբանություն է տեղի ունեցել վրացիների ու աբխազների միջև։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, սոցիալական ցանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ վիճաբանության պատճառը Վրաստանից անջատված Աբխազիայի դրոշի ծածանումն է եղել:
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի ֆուտբոլի հավաքականը Լոնդոն է մեկնել մասնակցելու անկախ ֆուտբոլային ասոցիացիաների ֆեդերացիայի (ConIFA) առաջնությանը։
Մայիսի 31-ից մինչև հունիսի 9-ը ընթացող առաջնությանը մասնակցում է 16 հավաքական:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։