Լոնդոնի ահաբեկչության հետևանքները. 4 զոհ, 20 վիրավոր

Մեծ Բրիտանիայում շարունակում են քննարկել նախօրեի ահաբեկչությունը: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը համոզմունք է հայտնել, որ ահաբեկչության վայրը պատահական չէր ընտրվել: 2

«Հենց այնտեղ, մեր մայրաքաղաքի հենց սրտում են հավաքվում ամենատարբեր մշակույթների և հավատամքի մարդիկ, որպեսզի հանրայնացնեն մեր ժողովրդավարության և խոսքի ազատության արժեքները, դա մեր հնագույն խորհրդարանի հարակից տարածքն է»,֊ասել է վարչապետը:
1

Լոնդոնի քաղաքապետն էլ ասել է, թե ահաբեկչությամբ լոնդոնցիներին չես վախեցնի: Սադիկ Հանն այս մասին գրառում է արել թվիթերյան իր էջում, ցավակցել ահաբեկչությունից տուժածների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Լոնդոնում երկու միջադեպ է գրանցվել՝ Վեստմինստերյան կամրջին և խորհրդարան տանող ճանապարհին: Ավտոմեքենան կամրջի վրա հարվածել է անցորդներին, ապա բախվել խորհրդարանի շենքին: Ահաբեկչության հետևանքով, ըստ վերջին տվյալների՝ 4 մարդ է զոհվել, 20-ը՝ վնասվածքներ ստացել:

Թողնել պատասխան