
Լյուքսեմբուրգը Վրաստանը դասել է անվտանգ երկրների շարքին: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, Լյուքսեմբուրգի կողմից նման որոշման հիմք են հանդիսացել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա ցուցանիշները, ըստ որոնց Վրաստանում առանց որևէ խոչընդոտի աշխատում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
Դրա հետ մեկտեղ Վրաստանում այլ ռասայի, Էթնիկ, կրոնական, սոցիալական որոշ խմբերի պատկանելության կամ հայացքների պատճառով քաղաքացուն հետապնդում չի սպառնում:
Հատկանշական է, որ Լյուքսեմբուրգը Եվրամիության երկրներից Վրաստանը անվտանգ պետությունների շարքին դասող 7-րդ երկիրն է: Ավելի վաղ Վրաստանը անվտանգ է համարել Բելգիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Բուլղարիան, Ավստրիան և Իսլանդիան: Տեղեկացնում է ipn.ge-ն: