
Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունն էներգետիկայի եւ ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովում նստացույց է սկսել: Տեղում է նաև կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին, ով իշխող կուսակցության անդամներին անվանել է մարիոնետներ:
Հիշեցնենք, որ Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովը Թբիլիսիում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հարցը պետք է քննարկի եւ որոշում կայացնի 150 օրվա ընթացքում:
Նաթելաշվիլին օրինակ է բերել հարեւան հայաստանցիներին, որոնք աղմուկ են բարձրացրել այս նույն հարցով, եւ վրաստանցիներին կոչ է արել նույնպես միանալ բողոքի ակցիաներին։
Հանձնաժողովի նիստին ներկա Լեյբորիստական կուսակցության անդամները խոչընդուտել են աշխատանքները, որի հետեւանքով ոստիկանությունն ուժով դուրս է բերել նրանց նիստերի դահլիճից։