«Լեյբորիստական կուսակցության» ղեկավար Շալվա Նաթելաշիլին Վրաստանի նախագահին կոչ է անում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակել հոկտեմբերի վերջին: Այս մասին Նաթելաշվիլին հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում՝ քննադատելով ինքնակառավարման օրենսգրքում ծրագրված փոփոխությունները:
Շալվա Նաթելաշվիլին ասել է, որ «Վրացական երազանքը» պատրաստվում է ընտրությունների մասսայական կեղծման եւ ընտրությունները հոկտեմբերի կեսերին է ծրագրում իրականացնել:
Լեյբորիստների ղեկավարն ասել է, որ ՏԻՄ ընտրությունները հոկտեմբերի կեսերին անկացնելու դեպքում ընդդիմությունը նորմալ ընտրական քարոզարշավ անցկացնել չի հասցնի:
«Կոչ եմ անում նախագահին, նշանակել ՏԻՄ ընտրությունները հոկտեմբերի վերջին: Սա հսկայական հարված կլինի ռեժիմի այն երազողներին, ովքեր պատրաստվում են ընտրությունների արդյունքները կեղծել»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: