Վրաստանի ՆԳՆ Արտակարգ Իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` հետևյալ կանոնների
պահպանման դեպքում.
- միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է:
- երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների:
- ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է Պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: